Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։
Ըստ «Irna» գործակալության` 15 մարդ է տուժել։
Հիշեցնենք` 2020թ. հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի ոչնչացման գործողություն իրականացրեց Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում: Վաշինգտոնում համարում էին, որ նրանք մասնակցել են 2019 թ․-ի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպմանը։ Իրանը ի պատասխան հարվածներ հասցրեց Իրաքի ամերիկյան ռազմակայանին։
62-ամյա Սոլեյմանիին ազգային հերոսի պես հուղարկավորեցին։