Հնարավոր է` Շոլցը լքի Գերմանիայի կանցլերի պաշտոնը. ԶԼՄ

Օլաֆ Շոլց
Պարբերական վստահեցնում է, որ գերմանացիների երեք քառորդը դժգոհ է Շոլցի և նրա կուսակցության գործունեությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հնարավոր է` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանակից շուտ լքի պաշտոնը։ Այս մասին գրում է «Repubblica» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«2024 թվականին կանցլերը կարող է ստիպված լինել դադարեցնել երկրի ղեկավարումը։ Խոսակցություններ կան, որ «Wirecard»-ի գործը և Յան Մարսալեկի հետ հարաբերությունները կարող են վերջին հարվածը հասցնել սոցիալ-դեմոկրատների առաջնորդին»,– նշում է պարբերականը։
Թերթի տվյալներով՝ գերմանացիների երեք քառորդը դժգոհ է Շոլցի և նրա կուսակցության գործունեությունից։ Անվստահության գործոններից մեկը «Wirecard» ընկերության հետ կապված սկանդալն է։
Հիշեցնենք` 2020 թվականի հունիսին, երբ գործող կանցլերը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, «Wirecard» ընկերությանը մեղադրեցին խարդախության մեջ, քանի որ աուդիտորները շուրջ 1,9 միլիարդ եվրոյի պակասուրդ էին արձանագրել։ Բայց Շոլցը և նրա ղեկավարած գերատեսչությունը փորձեցին կորպորացիային պաշտպանել հարձակումներից, ինչը վրդովմունք և կասկած առաջացրեց: Նշենք, որ «Wirecard»-ի առաջատար մենեջերներից մեկը՝ ավստրիացի Յան Մարսալեկը, փախել է հետաքննությունից։
Շոլցն ընդունել է Ուկրաինային միջազգային աջակցության նվազման հավանականությունը