Գերությունից 248 ՌԴ զինվորական է վերադարձվել. ՌԴ ՊՆ

Գերությունից վերադարձը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդության շնորհիվ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ուկրաինական գերությունից ԱՄԷ-ի շնորհիվ 248 ՌԴ զինծառայող է վերադարձվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Հունվարի 3-ին բարդ բանակցային գործընթացի արդյունքում կիևյան ռեժիմի ենթակայության տակ գտնվող տարածքից 248 ՌԴ զինծառայող է վերադարձվել։ ՌԴ զինծառայողների վերադարձը գերությունից հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների՝ մարդասիրական բնույթի միջնորդական մասնակցության շնորհիվ», – հայտնել է ՊՆ–ն։
Նշվում է, որ ազատ արձակված բոլոր զինծառայողներն անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն են ստանում։
ՌԴ ՕՏՈւ ավիացիայի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով զինծառայողները կտեղափոխվեն ՌԴ ՊՆ բուժհաստատություններ` բուժում և վերականգնում անցնելու համար։