Ճապոնական Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Այս մասին վկայում են օդային նավահանգստում տեղադրված NHK հեռուստաալիքի տեսախցիկի կադրերը:
Երևում է, որ ինքնաթիռը վայրէջքից անմիջապես բոցավառվում է։ Հրդեհը շարունակվում է, քանի որ ինքնաթիռը շարունակում է շարժվել գծի երկայնքով: Դեպքի վայր են ժամանում հրշեջները։ Ինքնաթիռի պատուհաններից սև ծուխ է դուրս գալիս։
NHK հեռուստաալիքը հայտնել է, որ այրվող ինքնաթիռի բոլոր ուղևորներին ու անձնակազմի անդամներին (մոտ 400 մարդ) հաջողվել է տարհանել։