Թուրքիայում բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ. 4 մարդ մահացել է, 36-ը՝ տուժել

Թանձր մառախուղի պատճառով ավտոբուսը շրջվել է, որից հետո նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։
Sputnik
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով չորս մարդ մահացել է, 36-ը՝ տուժել։ Այս մասին հայտնում է AHaber հեռուստաալիքը։
Ավտոբուսը Ստամբուլից Մալաթիա էր ուղևորվել։
Հաղորդվում է, որ առավոտյան Աքչադաղ գյուղի մոտ թանձր մառախուղի պատճառով մեքենան շրջվել է, որից հետո նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։
Տուժածները հոսպիտալացվել են։
Տոկիոյի «Հանեդա» միջազգային օդանավակայանում ինքնաթիռում հրդեհ է բռնկվել վայրէջքի ժամանակ