Նյու Յորքի Ռուզվելտ կղզու բնակիչներն արթնացել են պայթյունների ձայներից, հաղորդում են տեղական լրատվամիջոցները, սակայն դեպքի վայր ժամանած հրշեջները կասկածելի ոչինչ չեն գտել, և այժմ էլեկտրիկները հետաքննում են իրավիճակը:
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ բնակիչները հայտնել են, որ մոտավորապես 5.45-ին զգացել են երեք պայթյուն, որոնք ցնցել են իրենց տները։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ խմբեր։ Այնտեղ են կանչվել նաև քաղաքի էլեկտրաէներգիայի և գազամատակարարման Con Edison ընկերության պատասխանատուները։
Հնարավոր տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Con Edison ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։