Մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը

Դերասանուհին հրաշքի էր սպասում ու հավատում, որ կհաղթահարի հիվանդությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո հետո մահացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին «Ինստագրամի» իր էջում տեղեկացրել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ հրաշքը հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը:
Լուսինեն հեռուստադիտողին հայտնի դարձավ «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաև «Պարահանդես», «Անուրջներ» և շատ այլ նախագծերից:
Նշենք, որ Sputnik Արմենիան նախորդ տարի զրուցել էր 43-ամյա Լուսինեի հետ։ Նա քաղցր արձանիկներ էր պատրաստում ու հավատում, որ շուտով այնպիսի դեղորայք կգտնվի, որ իրեն կօգնի վերջնականապես հաղթահարել հիվանդությունը, ապրել երկար ու երջանիկ` իր հրաշք 2 որդիների կողքին։