Երևանի Սեբաստիայի փողոցում հրդեհ է բռնկվել քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ։
Տեղում են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ավելի ուշ կայքը հավելեց, որ հրդեհը բռնկել է Երևանի թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում։ Ուղևորներին շտապ տարհանել են դեպքի վայրի հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցները, որոնցից մեկը ձեռքերի շրջանում այրվածքներ է ստացել։