Անձյուն Ամանորը շարունակվում է. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 2-4-ին, 5-ի գիշերը, 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Նշվում է, որ դեկտեմբերի 5-ի ցերեկը և երեկոյան շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։
Եղանակի տեսություն
Քամին հարավարևմտյան է, 2-4 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում հունվարի 2-4-ին, 5-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 5-ի ցերեկը և երեկոյան սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում հունվարի 2–ի ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։