Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +18-ի. եղանակի տեսություն

Կապան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանում տեղումներ չեն գրանցվի ոչ միայն հեռացող տարվա վերջին օրը, այլև 2024–ի առաջին օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ օդերևութաբանների` այսօր ամենատաքը կլինի Սյունիքում` +18 աստիճան։
Եղանակը Հայաստանում
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 7-9 աստիճան տաքություն, գիշերը` 3-5 աստիճան ցուրտ։
Հայաստանյան որոշ թանգարաններ բաց կլինեն նաև տոնական օրերին