Ուկրաինական զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում զոհերի թիվը հասել է 10–ի: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Զոհերից 9-ը մեծահասակներ են, 1–ը` երեխա։
Բացի այդ, տուժել է 45 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։
Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, հարվածների հետևանքով 2 երեխա է մահացել, տուժածներ կան։ Նա նաև տեղեկացրել էր, որ քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել, և բնակիչներին հորդորել էր իջնել թաքստոցներ՝ նշելով, որ վտանգը դեռ չի անցել։