Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը. զոհերի թվում երեխաներ կան

Հարվածի տակ են հայտնվել բնակելի տները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի կենտրոնը։ Ըստ լրատվամիջոցների` 4 մարդ է մահացել, վիրավորներ կան։
Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ում գրել է, որ հարվածի տակ են հայտնվել բնակելի տները, զոհերից 2-ը երեխաներ են։
Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է մահացել, այդ թվում՝ մեկ երեխա
ՌԴ ՊՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այս գիշեր ռուսական ՀՕՊ միջոցները Բելգորոդի մարզի տարածքում 13 ռեակտիվ արկ են ոչնչացրել: Մարզպետն էլ հայտնել էր Բելգորոդի զանգվածային գնդակոծության ժամանակ արկերից մեկը դիպել է մասնավոր տանը, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, չորսը՝ վիրավորվել:
Բելգորոդի մարզում ուկրաինական «Տոչկա-Ու»–ի հրթիռ են խոցել