Տարին կավարտվի առանց տեղումների. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի վերջին օրերին, ինչպես նաև հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ կանխատեսումների` դեկտեմբերի 30–ին Հայաստանում ցերեկային ժամերին ամենատաքը կլինի Սյունիքում` ջերմաստիճանը կհասնի +18–ի, ամենացուրտը` Վայոց Ձորի ու Արագածոտնի լեռներում` +4 աստիճան։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում դեկտեմբերի 30-31-ին, հունվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կտատանվի +8–ից +10–ի սահմաններում, գիշերը կնվազի`հասնելով -2–ից -4 աստիճանի։
Երբ աշխարհը ծածկվում է ձնով. լուսանկարներ