2023 թվականի ապրիլից խստացվել է փողոցային առևտրի համար նախատեսված պատիժը. բացի 70-100 հազար դրամ տուգանքից սահմանվել է նաև ապրանքի բռնագրավում։ Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկազմի 200 հազար դրամ՝ անվերապահ բռնագրավմամբ:
Նոյեմբերի 1-ից փողոցային երաժիշտները պետք է գտնվեն բնակելի և հասարակական շենքերից առնվազն 10 մ հեռավորության վրա, ընդ որում՝ ժամը 21:00-ից մինչև 23:00-ն առնվազն 100 մ հեռավորության վրա: Խախտման համար տուգանքը կազմում է մինչև 800 հազար դրամ:
Դեկտեմբերի 1–ից արգելվում է սպանդանոցներից դուրս մորթած անասունների մսի վաճառքը։ Հայտնաբերման դեպքում ամբողջ խմբաքանակը առգրավվելու և ոչնչացվելու է։
Խստացվել է վերահսկողությունը բնակարանների վարձակալության ոլորտում. ստվերային գործարքների համար կտուգանվեն բնակարանի կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկրկնապատկվի, բայց չի գերազանցի 1 մլն դրամը։
2024 թվականին Երևանում շինարարության թույլտվության արժեքը կբարձրանա 2-10 անգամ ՝ կախված քաղաքի գոտիականությունից։
Հունվարի 1–ից Երևանի կենտրոնում գտնվող կարմիր գծերի վրա կայանման տարեկան վճարը կբարձրանա գրեթե 13 անգամ՝ 12 հազար դրամից դառնալով 160 հազար դրամ:
Քաղաքի մյուս հատվածներում, որտեղ կան կարմիր գծեր, ամբողջ տարին կարելի է կայանել 24 հազար դրամով։
Նախատեսվում է մաքսային անցակետերում ավտոմեքենաների կայանման սակագինը բարձրացնել օրական մինչև 5000 դրամ՝ 1600 դրամի փոխարեն։ Նախագիծն առայժմ ընդունվել է միայն 1-ին ընթերցմամբ, 2-րդը թողնվել է հաջորդ տարվան։