ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանը տոնում է կազմավորման 82-րդ ամյակը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:
Տարեդարձը նշել են շքերթով, համերգով և շոու ծրագրով, որի ժամանակ հատուկջոկատայինները ցուցադրել են իրենց հմտությունները:
Շքերթին մասնակցել է նաև ավիացիան։ Կործանիչների և ուղղաթիռների օդաչուները բարձրագույն օդանավավարության հնարքներ են ցուցադրել:
Բարձրագույն օդանավավարության հնարքներ
© Photo : Русский дом
Տեղի է ունեցել նաև բազայի հովանավոր Ալեքսանդր Նևսկու կիսանդրու բացումը։
Ալեքսանդր Նևսկու կիսանդրու բացում
© Photo : Русский дом
Նշենք, որ 435-րդ հրաձգային դիվիզիայի 1415-րդ հրաձգային գունդը կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Սվերդլովսկի մարզում։ Այս գունդը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Լենինական (այժմ ՝ Գյումրի) և տեղակայվել Ալեքսանդրապոլի ամրոցում: