ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չի կարող անտարբեր մնալ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների հարցում և կշարունակի Ադրբեջանին և Հայաստանին աջակցել խաղաղության հավասարակշռված պայմանագիր մշակելու գործում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը նշել է, որ Ռուսաստանը պատմականորեն կովկասյան պետություն է և աշխարհի միակ երկիրը, որը դաշնակցային հարաբերություններ ունի այդ երկու երկրների հետ:
«Հարավային Կովկասի ճակատագիրը պետք է որոշեն նրանք, ում համար տարածաշրջանն ընդհանուր տուն է։ Դրսից ոչ ոք Անդրկովկասում կայուն խաղաղության և կայունության ուղի չի բացի», - հավելել է Գալուզինը՝ նշելով, որ արևմտյան «հրաշագործ» օգնության վրա խաղադրույք անելը պատրանք է և վտանգավոր։
«Սերբական Կոսովոյի, Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի, Սիրիայի օրինակները (որոնք տապալվեցին մերձավորարևելյան կարգավորման պատճառով), Ուկրաինան նույնպես, ցույց են տալիս, թե ինչ կարող է լինել հայտնի «դեմոկրատիզատորների» և «հաշտարարների» միջամտությունից հետո»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:
Նրա խոսքով՝ նման միջամտությունների սխեման շատ պարզ է` սկզբում հայտնվում են գեղեցիկ կարգախոսներով, տակնուվրա են անում ամեն ինչ, իսկ հենց իրադրությունը թեժանում է, փախչում են` իրենց հետևից թողնելով այրված դաշտեր, իսկ հետո ոչ մեկից հնարավոր չի լինում հաշիվ պահանջել։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը պարզաբանել է, որ հաշտեցումը նախատեսում է հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, իսկ համապատասխան ճանապարհային քարտեզը հայտնի է։ Խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020-2022 թվականների համալիր հայտարարությունների մասին է։ Այս փաստաթղթերն ուժի մեջ, հետևաբար ենթակա են կատարման:
Գալուզինը նշել է, որ ռուսական բանակցային հարթակը մշտապես բաց է դաշնակիցների և գործընկերների համար։ Նա նաև հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն կարող են հենվել «3+3» տարածաշրջանային հարթակի վրա (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը մի կողմից, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան ՝ մյուս կողմից):
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։