Ամենատաքը Սյունիքում կլինի, ամենացուրտը` Շիրակում. եղանակի տեսություն

Մեղրին. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 3-6 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում դեկտեմբերի 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 29–ի ցերեկը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։
Նոր տարվա գիշերը ձյուն չենք տեսնի. Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրվա եղանակի մասին