Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր ասուլիսում ներկայացրել է եղանակային կանխատեսումները։
«Ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար։ Առանձին օրերին հանրապետության լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +5-ից +9 աստիճանի, իսկ Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +16–ից +20 աստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա +10-ից +14 աստիճան»,-մանրամասնել է Սուրենյանը։
Նրա խոսքով` մինչև օրս ՀՀ-ն գտնվում է արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։Օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կշարունակի կլիմայական նորմայից բարձր մնալ մոտ 6–ից 8 աստիճան։ Սռաջիկա 5 օրերին տաք օդային հոսանքները չեն նահանջելու։