Շղթայական ավտովթար՝ Թուրքիայում. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ

Sputnik
Թուրքիայի Սակարիայի շրջանում այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով TRT Haber-ին։
Ավտովթարի զոհ է դարձել 11 մարդ, այդ թվում՝ երեխաներ, վիրավորների թիվը 57 է։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը խիտ մառախուղն է եղել։