«Երևան» ԲԿ–ի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը մոտ 300 մլն դրամ հարկ չեն վճարել. ՔԿ

Քննչական կոմիտե
Մեղադրյալներին պատկանող գույքի վրա կալանք է դրվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. «Երևան» բժշկական կենտրոնի 2 նախկին տնօրենները և գլխավոր հաշվապահը խուսափել են 299 միլիոն դրամ հարկը պետական բյուջե վճարելուց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հիմնավորվել է, որ 2006-2015թթ․ նշված բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Տ․Տ․-ն, և 2015–2016թթ․ նույն պաշտոնը զբաղեցրած Հ․Բ․-ն իրենց պաշտոնավարման ընթացքում խուսափել են համապատասխանաբար 198.921.594 դրամ և 91.576.096 դրամ հարկը պետական բյուջե վճարելուց:
2007-2016թթ․ ընկած ժամանակահատվածում հիշյալ բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահը օրենքով սահմանված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաև չի կազմել հաշվարկներ և չի ներկայացրել հաշվառման վայրի հարկային տեսչություն։ Հիշյալ գործողությունների հետևանքով պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափի հարկը։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290–րդ հոդվածի 3–րդ մասով (hարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը)
Նրանց պատկանող գույքի վրա համապատասխան չափերով կալանք է դրվել:
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
41-ամյա կինը ՀՀ տարբեր մարզերում շուրջ 22 մլն դրամի խոշոր եղջերավոր անասուններ է հափշտակել