ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական սահմանին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովը։
Բաքվում կարծում են, որ երկու երկրների բանակցությունները չպետք է դառնան երրորդ կողմի պատանդը։
«Ադրբեջանական կողմը Երևանին առաջարկել է հանդիպում անցկացնել սահմանին», - հայտնել է Բայրամովը:
Հիշեցնենք, որ 2023 թ. նոյեմբերի 30–ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի ղեկավարած հանձնաժողովների անդամները հանդիպել էին Իջևանի և Ղազախի հատվածում։