Տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 3-5 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, դեկտեմբերի 28-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 27-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 10-12, երեկոյան՝ 3-5 աստիճան։