Մահացել է Գերմանիայի խորհրդարանի նախկին նախագահը

Վոլֆգանգ Շոյբլե
ԶԼՄ-ների տվյալներով՝ Շոյբլեն մահացել է քնած ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Մահացել է Բունդեսթագի նախկին ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն, նա 81 տարեկան էր: Տեղեկությունը հայտնում է «Bild» թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ քաղաքական գործիչը մահացել է քնած ժամանակ ։
Շոյբլեն զբաղեցրել է նաև ներքին գործերի (1989-1991, 2005-2009) և ֆինանսների (2009-2017) նախարարի պաշտոնները, եղել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահը (1998-2000):
1990 թվականին մահափորձի հետևանքով քաղաքական գործիչը հրազենային լուրջ վնասվածքներ էր ստացել։ Այդ ժամանակից նա գամված էր հաշմանդամի սայլակին։
Օսկարակիր «Մակաբույծները» ֆիլմի աստղին մահացած են գտել