Կորեական օսկարակիր «Մակաբույծները» ֆիլմի աստղին մահացած են գտել

Կորեական օսկարակիր «Մակաբույծներ» ֆիլմի աստղին մահացած են գտել
Դերասանը մահվանից առաջ գրություն է թողել, որի բովանդակությունը չի հրապարակվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Օսկարակիր «Մակաբույծները» ֆիլմի աստղ Լի Սոն Գյունին մահացած են գտել Սեուլի այգում: Դերասանը 48 տարեկան էր։ Տեղեկությունը հայտում է հարավկորեական «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ ավելի վաղ ոստիկանություն հաղորդում էր ստացվել այն մասին, որ դերասանը հեռացել է տնից: Ավելի ուշ իրավապահները Սեուլի զբոսայգու մոտ հայտնաբերել են տղամարդու ավտոմեքենան։ Գործակալության տվյալներով՝ Լի Սոն Գյունը գտնվել է մեքենայի ներսում և անգիտակից վիճակում է եղել։
Լի Սոն Գյուն. Արխիվային լուսանկար
Հաղորդվում է, որ դերասանը մահվանից առաջ գրություն է թողել, որի բովանդակությունը չի հրապարակվում։
Դերասանը միջազգային ճանաչում է ստացել «Մակաբույծներ» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Լի Սոն Գյունը կատարել է Պակի ՝ տան սեփականատիրոջ դերը, այն տան, որտեղ տեղավորվել էին Կիմի ընտանիքի անդամները։
«Մակաբույծները» ֆիլմն էկրան է բարձրացել 2019 թվականին և արժանացել չորս «Օսկար» մրցանակի։ Այն դարձել է առաջին հարավկորեական ֆիլմը, որին հաջողվել է մրցանակ ստանալ, և առաջին ոչ անգլերեն ֆիլմը, որը հաղթել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ «Մակաբույծները» դարձել է նաև «Ոսկե արմավենու ճյուղ» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր: