Իտալիայի վարչապետը հիվանդության պատճառով երկու անգամ հետաձգել է ամփոփիչ ասուլիսը

Ջորջա Մելոնի
Տեղական և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ ասուլիսը նախատեսվում էր անցկացնել դեկտեմբերի 21-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի տարեվերջյան մամուլի ասուլիսը երկրորդ անգամ հետաձգվել է նրա հիվանդության պատճառով։ Այս մասին հայտնել է Իտալիայի լրագրողների միաբանությունը, որը միջոցառման կազմակերպիչն է։
Տեղական և օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ ասուլիսը նախատեսվում էր անցկացնել Սուրբ ծնունդից առաջ` դեկտեմբերի 21-ին։ Դրանից մեկ օր առաջ լրագրողների միաբանությունը հայտնեց, որ ասուլիսը մեկ շաբաթով հետաձգվում է, քանի որ Մելոնին դեռ չի բուժվել գրիպից։
«Վարչապետ Ջորջա Մելոնիի ամփոփիչ ասուլիսը, որը նախատեսվում էր անցկացնել վաղը` դեկտեմբերի 28-ին, չի կայանա նրա շարունակվող վատ ինքնազգացողության պատճառով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 19-ին Քիջիի կառավարական պալատը հայտնել էր, որ վարչապետի հիվանդության պատճառով չեղարկվում են այդ օրվա միջոցառումները։ Այդ օրվանից Մելոնին հանրությանը ներկայացել է միայն դստեր դպրոցական միջոցառման ժամանակ։
Իտալիայի վարչապետը հունից դուրս է եկել ռուս պրանկերների հետ զրույցի պատճառով․ ԶԼՄ