ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. 98 տարեկանում մահացել է Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժակ Դելորը: Տեղեկությունը հայտնում է «France-Presse»-ը՝ հղում անելով նրա դստերը՝ Մարտինա Օբրիին։
«Նա մահացել է առավոտյան (չորեքշաբթի) Փարիզի իր տանը քնած ժամանակ», – ասել է Օբրին։
Ժակ Դելորի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ժակ Դելորը 1981-1984 թվականներին զբաղեցրել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնը, իսկ 1985-1995 թվականներին գլխավորել է Եվրահանձնաժողովը: