Ո՛չ թալանին․ «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց

Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց
Խմբակցությունը ընդդիմությունից պահանջում է տապալել ավագանու նիստը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ մայրաքաղաքում սպասվող թանկացումների:
Ավագանու ընդդիմադիր անդամները դեմ են կենտրոնում և որոշ վարչական շրջաններում կայանման գնի բարձրացմանը: Ավագանու այսօրվա նիստում նախատեսվում է որոշում կայացնել գների բարձրացման վերաբերյալ։
«Որպեսզի երևանցու գրպանը մտնող և վերջին կոպեկը գրպանող օրինագիծը չանցնի, անհրաժեշտ է, որ տեղի ունենա բոյկոտ, նիստը տապալվի, և հունվարի 1-ից երևանցու սոցիալական նիստն ավելի չծանրանա»,- հայտարարեց խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
1 / 3

Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց

2 / 3

Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց

3 / 3

Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց

«Մայր Հայաստանը» ո՛չ է ասում թալանին և կոչ է անում կոալիցիայի մաս չկազմող խմբակցություններին չներկայանալ նիստին, որպեսզի քվորում չապահովվի, նիստը չկայանա։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն ավագանու նիստից առաջ հայտարարեց, որ իրենք ևս դեմ են թանկացումներին և միանում են բոյկոտին: Նա շեշտեց, որ քաղաքային իշխանություններից պահանջել է մանրամասն ֆինանսական հաշվետվություն, քանի որ կասկածում է դրանց թափանցիկությանը:
«Մենք հնարավորություն չունենք դեմ քվեարկելով կասեցնել և կարծում ենք, որ այն նախագծերը, որոնք օգուտ չեն երևանցիներին, չպետք է ընդունվեն։ Ուստի «Ազգային առաջընթացը» որոշել է չգրանցվել նախագծերի քվեարկությանը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն էր ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։
Այն, ինչ անում են իշխանությունները, տոտալ «ջեբկիրություն» է. Մանուկ Սուքիասյան