Սամարղանդում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության երրորդ փուլում հայ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հանդիպել է աշխարհի նախկին չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
Հատկանշական է, որ աշխարհի 16-րդ չեմպիոնը խաղին 2 րոպե ուշացել է (արագ շախմատում ամբողջ պարտիային 10 րոպեից ավելի, բայց մեկ ժամից պակաս է տրվում – խմբ.)։
Հավելենք, որ Կարլսենն առաջին անգամը չէ, որ ուշանում է և հաղթում։ Բացառություն չէր նաև հայ գրոսմայստերի հետ պարտիան։
Նշենք, որ արագ շախմատի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Ուզբեկստնում դեկտեմբերի 26-ին։ Շախմատիստները 13 փուլ կխաղան։ Դրանից հետո կմեկնարկի կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որը կավարտվի դեկտեմբերի 30-ին։