Հայաստանից արտահանման աճի առյուծի բաժինը նախկինի պես բաժին է ընկնում ՌԴ–ին. տնտեսագետ

2023 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է 38%-ով կամ մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով։ Դրանից մոտ 1 մլրդ 300 մլն դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանից արտահանման աճի առյուծի բաժինը նախկինի պես բաժին է ընկնում Ռուսաստանին։ Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2023 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանումն աճել է 38 տոկոսով կամ մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով։ Դրանից մոտ 1 մլրդ 300 մլն դոլարը բաժին է ընկել արտահանմանը ԵԱՏՄ երկրներ։
Հայկական ընդհանուր արտահանման մեջ (որը հունվար-հոկտեմբերին կազմել է 5,1 մլրդ դոլար) ԵԱՏՄ երկրների մասնաբաժինը կազմել է մոտ 54 տոկոս, Ռուսաստանի մասնաբաժինը՝ 52 տոկոս։ Մանասարյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի վերջին հանդիպումներում նշում է, որ Ռուսաստանի գործոնը հիմնականն է Հայաստանի տնտեսական աճի հարցում:
ՀՀ–ն չպետք է բաց թողնի Իրանի հետ գործընկերությունն ամրապնդելու հնարավորությունը. փորձագետ
Բացի արտահանումից, նրա խոսքով, շատ կարևոր է ռուս զբոսաշրջիկների հոսքը. 2023 թվականի արդյունքներով` նրանց թիվը սպասվում է մոտ 1 մլն կամ զբոսաշրջիկների ընդհանուր թվի մոտ կեսը, իսկ Ռուսաստանից ֆիզիկական անձանց տրանսֆերտների ներհոսքը 2023 թվականի հունվար-հոկտեմբերին արդեն գերազանցել է 3,3 մլրդ դոլարը։