Բաքուն նոտա է հղել Փարիզին. Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակցի անցանկալի անձ են հայտարարել

Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պաշտոնական Բաքուն նոտա է փոխանցել Փարիզին, Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ են հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
«Դեսպանը տեղեկացվել է, որ Ադրբեջանի կառավարությունը Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի անցանկալի անձ է հայտարարել «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ.-ի Վիեննայի կոնվենցիային հակասող և նրանց դիվանագիտական կարգավիճակներին չհամապատասխանող գործունեության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Բաքուն պահանջել է, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո, որի հետևանքով բնակչությունը տեղահանվեց, , Փարիզի և Բաքվի հարաբերությունները վատթարացան: Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիային պարբերաբար մեղադրում են «կողմնակալության» և Հայաստանին աջակցելու համար:
Հայաստանն ու Ֆրանսիան ռազմաքաղաքական խորհրդակցություններ են անցկացրել. ՊՆ