Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով գերազանցել է կլիմայական նորման

Արևոտ եղանակ Երևանում
Վերջին անգամ նման ցուցանիշներ գրանցվել են 1996 և 1999 թվականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի, Sputnik. Հայաստանի Արարատյան դաշտում դեկտեմբերի երրորդ տասնօրյակում գրեթե 30 տարվա ընթացքում առաջին անգամ գրանցվել է 16-17,5 աստիճան տաքություն:
Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Նշվում է, որ այսօր գրանցված ցուցանիշը չի տեղավորվում կլիմայական նորմայի մեջ և բարձր է 2-3 աստիճանով: Մասնագետները պնդում են, որ դա պայմանավորված է հարավ-արևմտյան հատվածից արևադարձային գոտիներից եկող տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։
Վերջին անգամ նման ցուցանիշներ գրանցվել են 1996 և 1999 թվականներին։
Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը կանխատեսել էր անոմալ տաք դեկտեմբեր: նշվում էր, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը դեկտեմբերին կանխատեսվում է նորմայից 4-5 աստիճանով բարձր, տեղումների քանակը՝ նորմային մոտ: