Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի պալատական-պարկային համալիրներով շրջայցի ժամանակ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի գործընկերներին հրավիրել է շփման:
ԱՊՀ երկրների ղեկավարները ժամանել են «Պավլովսկ» արգելոց-թանգարան, այնուհետև նրանց սպասում են Ցարսկոյե Սելոյում և Պետերգոֆում: Պավլովսկում բոլոր հյուրերին, բացի Ադրբեջանի և Բելառուսի նախագահներից, որոնք այդ ժամանակ երկկողմ հանդիպում էին անցկացնում, Սուրբ Ծննդյան երգերով դիմավորեց երգչախումբը։
«Հյուսիսային սիմֆոնիա» սիմֆոնիկ նվագախումբը և դրա մենակատարները՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը և ջութակահար Պավել Միլյուկովը կատարեցին մի քանի դասական վալս և ռոմանսներ: Մինի-համերգը վարում էր նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը կավարտվի Ստրելնայի Կոնստանտինովյան պալատում: