Վրաստանում գնացքների երթևեկությունը խաթարվել է, որոշ կայարաններ հոսանքազրկվել են

Վրաստան
Մեկ օր առաջ ուժեղ փոթորիկը Բաթումում ծառեր է տապալել, տանիքներ քանդել և էլեկտրահաղորդման գծեր վնասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Վրաստանի արևմտյան հատվածում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մի շարք ուղղություններով կասեցվել է ուղևորատար գնացքների երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով «Վրաստանի երկաթգիծ» ընկերությանը։
Նշվում է, որ խաթարվել է երկաթգծի կոնտակտային ցանցի էլեկտրամատակարարումը, Ռիկոթի լեռնանցքի շրջանում հոսանքազրկվել են Խաշուրիի և Զեստաֆոնիի միջև ընկած կայարանները
Երեկ Բաթումում և Վրաստանի արևմտյան հատվածում գրանցված ուժեղ փոթորիկը ծառեր է տապալել, տանիքներ քանդել և էլեկտրահաղորդման գծեր վնասել։