ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Սիսիան քաղաքում 35-ամյա տղամարդը կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է հասցրել 66-ամյա համաքաղաքացուն, որը մահացել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին։
«Տղամարդու մոտ նաև ներքին արնահոսություն է եղել, նրան տեղափոխել են «Սիսիան» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշում է ոստիկանությունը։
Իրավապահների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 17:00-ի սահմաններում Սիսիան քաղաքի Խանջյան փողոցում՝ էլեկտրական ենթակայանի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ է 35-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել 66-ամյա տղամարդուն: Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Նա ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին: Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակի բռնակը: