Մի քիչ կտաքանա, տեղումներ չեն գրանցվի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների մեծ մասում տեղացել են տեղումներ, լեռնային շրջաններում եղել է ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 4-7 մ/վ արագությամբ, դեկտեմբերի 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33 մ/վրկ, 26-ին՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում դեկտեմբերի 25-ի գիշերը եղել են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 25–ի ցերեկը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։