ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Իրանի անվտանգության ծառայությունները երկուշաբթի օրը զենքի մաքսանենգների խմբավորումից 15 մարդու են ձերբակալել Խորասան Ռազավի հյուսիսարևելյան նահանգի Մաշհադ քաղաքում: Այս մասին հայտարարել է Մաշհադի դատախազի տեղակալ Էսմայիլ Ռահմանին։
«Խմբավորման անդամներից առգրավվել է 40 միավոր մաքսանենգ մարտական և որսորդական զենք»,-ասել է նա:
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ այդ խմբավորումից տասնհինգ մարդ է ձերբակալվել։