Թաիլանդի հարավում գտնվող Նարատիվատ և Յալլա նահանգներում տեղատարափ անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով շուրջ 50 հազար մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաիլանդի տարերային աղետների կանխարգելման և հետևանքների վերացման դեպարտամենտին։
Նշվում է, որ հեղեղվել են 9697 բնակելի շինություններ։
Շատ վայրերում հեղեղումների խորությունն ավելի քան մեկ մետր է։
Յալլա քաղաքին սահմանակից տարածքներում տեղական նշանակության որոշ միջքաղաքային ավտոճանապարհներ անհասանելի են ավտոմոբիլային երթևեկության համար:
Թաիլանդի պետական երկաթուղիների հարավային հատվածում մի քանի հատվածներ ջրով են լցվել, գնացքների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: