Հայաստանը 36-րդն է ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային ցանկում

Գնդակ
Ցանկի առաջին եռյակում են Անգլիան, Իսպանիան և Իտալիան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային ցանկում Հայաստանը տարին ավարտեց 36-րդ հորիզոնականում։ Վարկանիշային ցուցակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
Ցանկի առաջին եռյակում են Անգլիան, Իսպանիան և Իտալիան: Տասնյակում հայտնվել են Գերմանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Բելգիան, Թուրքիան և Շոտլանդիան:
Վարկանիշային ցանկը կազմվում է`հաշվի առնելով այն արդյունքները, որոնք ակումբները ցույց են տվել եվրագավաթային մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Եվրոպայի լիգա, Կոնֆերենցիաների Լիգա) նախորդ հինգ մրցաշրջանների ընթացքում։
Պատանի սուսերամարտիկները 6 ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Թբիլիսիի գավաթի խաղարկությունում