Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով

Լաբորատորիա
Կարմրուկով վարակվածներից 382-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով և դարձել 535: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 3 մարդ, 357-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 382-ը երեխաներ են, 153-ը` մեծահասակ:
Նուշի, վարդի, դարչինի և խորդենու բույրերը կկանխարգելեն սուր շնչառական վարակները. փորձագետ