Հայաստանի որոշ հատվածներում բուք է

Ձնապատ ճանապարհ. արխիվային լուսանկար
Հանրապետության տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մի շարք մարզերի ճանապարհներին կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Վարդենյաց լեռնանցքում (բուք է), Բերդ-Ճամբարակ, Ալագյազ-Արթիկ (բուք է) ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր»-Գորայք ճանապարհահատվածը և Սարավան-«Զանգեր» հատվածը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Սպիտակի (մերկասառույց), Ոսկեպարի, Դիլիջանի ոլորանները և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար: Կոտայքի մարզում էլ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար։
Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Աբովյանի, Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջանների, Ջերմուկ քաղաք տանող, Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սևան քաղաքում ձյուն է տեղում, իսկ Ճամբարակ քաղաքում, Շինուհայր և Գորայք գյուղերում բուք է:
Արագածոտնի մարզում շարունակում են փակ մնալ «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ–ում 100 վարորդ այս տարի զրկվել է վկայականից, իսկ 2171–ի վարորդական վկայականը կասեցվել է