Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հերթական դեպքն է բացահայտվել

Խուզարկություն է կատարվել 51-ամյա տղամարդու բնակության վայրում, հայտնաբերվել մի քանի տեսակ թմրամիջոցներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Երևանում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման հերթական դեպքն է բացահայտվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևան քաղաքի 51-ամյա մի բնակիչ ձեռք է բերում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ տղամարդը թմրամիջոցները պահում է իր բնակության վայրում և հենց այնտեղից էլ իրացնում է։ Փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՀՀ դպրոցներում թմրամիջոցների տարածվածությունը պարզելու համար հետազոտություն կանցկացվի
Դեկտեմբերի 22-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 51-ամյա տղամարդուն:
Նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել նրա՝ Երևան քաղաքի Արհեստավորների 1-ին փողոցում գտնվող բնակության վայրում:
«Հայտնաբերվել է 1,47 գրամ մեթամֆետամին, 0,93 գրամ հերոին, ափիոնի 5 փաթեթ՝ ընդհանուր 52,95 գրամ քաշով, 8,06 գրամ սև-շագանակագույն հեղուկով ներարկիչ, 5,75 գրամ քաշով թափանցիկ հեղուկով ներարկիչ, մեթադոնային լուծույթով յոթ տարա, սև-շագանակագույն հետքերով փաթեթներ, սև-շագանակագույն հետքերով մետաղյա շերեփ, գդալներ և էլեկտրական կշեռքներ, լուսազդանշան արձակող սարք և դրա համար նախատեսված 3 փամփուշտ»,–նշված է հաղորդագրության մեջ :
51-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Քրեական վարույթը շարունակվում է:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատիժը պետք է խստացվի. Վահե Ղազարյան