2023թ.–ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը գրեթե 738 հազար է

Այդ թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 5.2%-ով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հարկ վճարողների կողմից 2023 թվականի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ–ը։
Նշվում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 36 435-ով կամ 5.2%-ով:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանում աշխատատեղերի նոր ռեկորդ է գրանցվել: Մասնավորապես, հանրապետությունում առաջին անգամ գրանցվել է ավելի քան 730 հազար աշխատատեղ։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հոկտեմբեր Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ։