Գյումրիում ծնված ռուս-հայկական խումբն արդեն մեկ տարեկան է. ինչ խնդիրներ ունի «Канитель»-ը

«Канитель» ֆոլք–ռոք խումբը
Գյումրիում ռուս-հայկական ֆոլք-ռոք խումբ ստեղծելու գաղափարն անհավանական էր թվում, բայց ավելի քան մեկ տարի առաջ ծնված խումբը գնալով ընդլայնվում է ու մեծացնում է իր երգացանկը։
Sputnik
Գյումրիում երաժշտական խումբը ստեղծելու գաղափարը մասնագիտությամբ նկարչուհի Իրինա Ֆյոդորովայինն էր. նա մոտ երկու տարի է` ապրում է այստեղ։ Հայաստանի երկրորդ քաղաքում բնակվող երաժիշտ-կատարողներին նախ միավորվել է սոցիալական ցանցը, ավելի ուշ ծնվել է խումբ ստեղծելու գաղափարը։
«Канитель» ֆոլք–ռոք խումբը. Իրինա Ֆյոդորովան
Սկզբում «Канитель»–ը` խումբը, մեծ չէր, բայց շատ շուտով ֆոլք-ռոքային մեղեդիներին միացան շատերը՝ Իրինա Ֆեդորովան` վոկալ, Վիկտոր Ուշակովը` կիթառահար, Ալեքսեյ Պոլոժենցևը սաքսոֆոն է նվագում այստեղ, բեք-վոկալը Աննա Դոկուչաևայինն է, Արարատ Ալեքսանյանը խմբիբաս-կիթառահարն է, Անդրեյ Սեմենովը նվագում է հարվածային գործիքների վրա։
Նրանք տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են։ Ասում են` խմբի կորիզը կիթառահար Արարատ Ալեքսանյանն է, ում շնորհիվ նրանք այսօր նաև փորձերի տարածք ունեն։ «Канитель»-ն իր պարապմունքներն անցկացնում է հենց Արարատի ստուդիայում։
Արարատ Ալեքսանյանը
«Մենք մտածեցինք, որ Գյումրիում պակասում է ֆոլք-ռոք երաժշտությունը։ Որոշեցինք` ստեղծենք խումբ, որ կարողանանք այդ երաժշտությունը ներկայացնել ոչ միայն Գյումրիում բնակվող ռուսներին, այլ նաև հայերին»,- Sputnik Արմենիային պատմում է Իրինան։
Հայ կիթառահարն էլ ավելացնում է, որ մի փոքր ուշ է միացել խմբին։ «Սկզբում դժվար էր՝ մինչ այս չեմ զբաղվել նման երաժշտությամբ, իմն ավելի շատ ռոքն է ու դասականը, բայց խմբում փորձեցի ու հիմա նվագում եմ»։
Ալեքսեյ Պոլոժենցևը
Իրենց երգացանկի պես նրանց անվանումն էլ շատ անսովոր է՝ «Канитель». Ֆրանսիայից 16-րդ դարում ռուսական լեզվում հայտնված այս բառը նշանակում է քուղ՝ ոսկելար ասեղնաթել: Այն ոսկեգույն մետաղական թել է, որով ասեղնագործություն է արվել։ «Քուղի պես երաժշտությունը մեզ ասեղնագործել, միավորել է»,-ասում է ղեկավարը։
Սկզբում խումբը ներկայացնում էր տարբեր հիթերի «քավրներ», ավելի ուշ սկսել են գրել սեփական ստեղծագործությունները` տարբեր ու բազմաժանր։ «Մենք բոլորս շատ տարբեր ենք, բայց երաժշտությունը մեզ միավորում է։ Ես նկարչուհի եմ, ու ինչպես նկարչության մեջ, այնպես էլ այստեղ, այս խմբին յուրաքանչյուր անդամ մի գույն ու երանգ է»,-ասում է Իրինան՝ հպարտությամբ ներկայացնելով խմբի 6 անդամներից յուրաքանչյուրին։
1 / 6

Վիկտոր Ուշակովը

2 / 6

«Канитель» ֆոլք–ռոք խումբը

3 / 6

«Канитель» ֆոլք–ռոք խումբը

4 / 6

Աննա Դոկուչաևան

5 / 6

Անդրեյ Սեմենովը

6 / 6

«Канитель» ֆոլք–ռոք խումբը և Sputnik Արմենիայի թղթակից Արմենուհի Մխոյանը

Մեկ տարվա ընթացքում հասցրել են Գյումրիում տարբեր ռեստորաններում, կենտրոններում ու միջոցառումների ժամանակ ելույթ ունենալ։
Խնդիրներից առանձնացնում են ձայնագրման ստուդիաների ու երաժիշտների համար հավաքատեղիների բացակայության հարցը։
Համերգային ծրագրեր ունեն նաև առաջիկայում։ Չնայած հիմնական երգացանկը ռուսերեն է, բայց հայերեն երգեր ևս արդեն ունեն։