Ադրբեջանը մտադիր չէ լքել ռազմավարական այն բարձունքները, որ գրավել Է. Հարությունյան

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում չէր բացառել, որ Հայաստանը կընդունի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմթ Հաջիևի առաջարկը` սահմանազատման հարցը խաղաղության պայմանագրից անջատելում վերաբերյալ։
Sputnik
Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում, խոսելով քննարկվող այդ տարբերակի հնարավոր վտանգների, իրավական հետևանքների մասին, մասնավորապես ասել է. «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Ադրբեջանը մտադիր չէ լքել այն ռազմավարական բարձունքները, որ գրավել են Ադրբեջանի ԶՈՒ–ն»։