Ուկրաինայում ծրագրում են զորակոչել արտերկիր փախած 25-60 տարեկան տղամարդկանց

Ուկրաինացի զինծառայողներ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով` ապագայում մտադիր են զինապարտներին նախապես տեղեկացնել, թե որտեղ և երբ են նրանք ծառայելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը գերմանական «Bild» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար 2024 թվականին զորակոչել երկիրը լքած քաղաքացիներին: Խոսքը 25-60 տարեկան տղամարդկանց մասին է, որոնք Ուկրաինայից մեկնել են Գերմանիա և այլ երկրներ։

«Մենք արդարություն ենք ուզում բոլորի համար, քանի որ խոսքը մեր սեփական երկրի մասին է։ Մենք նրանց հրավեր կուղարկենք»,- Ումերովի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նախարարը հստակեցրել է` Կիևի իշխանությունները նախևառաջ կպահանջեն, որ այդ քաղաքացիներն իրենց մասին տեղեկացնեն Ուկրաինայի զինված ուժերի զորակոչային կենտրոններին:
Բացի այդ, Ումերովը սպառնացել է պատժել նրանց, ովքեր դա չեն անի։ «Դեռ քննարկում ենք, թե ինչ կլինի, եթե նրանք ինքնակամ չգան»,- ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ ինքը չի համակրում այն մարդկանց, որոնք հրաժարվում են զինվորական ծառայությունից իրենց համոզմունքների պատճառով։ «Սեփական երկիրը պաշտպանելն ու սեփական երկրին ծառայելը պատիժ չէ։ Դա պատիվ է»,- հավելել է նա։
Ուկրաինայի ՊՆ ղեկավարը խոստացել է, որ ապագայում իշխանությունները նախապես կտեղեկացնեն զինապարտներին, թե որտեղ և երբ են նրանք ծառայելու:
Հատկանշական է, որ ԶԼՄ-ների տեղեկություններով` Ումերովի երեք երեխաները ԱՄՆ քաղաքացիներ են։ 2022 թվականի հայտարարագրում նշված է, որ Ումերովի որդին և դուստրը ամերիկյան անձնագրեր ունեն, ծնվելուց անմիջապես հետո ամերիկյան անձնագիր է ստացել նաև երկրորդ դուստրը։
Ավելի վաղ` դեկտեմբերին, ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ) Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Ռոդերիխ Կիզևեթերը հայտարարել էր, որ բանակից խուսափած ուկրաինացիներից Գերմանիայում հնարավոր կլիներ 10 դիվիզիա ձևավորել:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել