Լուկաշենկոյի ձայնը կտրվել է. տեսանյութ

Բելառուսի նախագահը, չնայած առողջական խնդիրներին, նիստ է անցկացրել։
Sputnik
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ իր ձայնը կտրվել է, բայց չի չեղարկել խորհրդակցությունը։
«Ձայն չկա, այնպես որ նիստը շշուկով կանցկացնենք, հետաձգելու տեղ չունենք», – ասել է նա։
Քննարկումը նվիրված է եղել գնագոյացման և գների վերահսկման համակարգի կատարելագործմանն ուղղված հարցերին։
Դեռ մայիսին Լուկաշենկոն հայտարարել էր, որ ադենովիրուս է տարել, որը, ըստ նրա, երեք օրում է բուժվում, բայց ինքը բուժվելու հնարավորություն չի ունեցել, և ամեն ինչ կուտակվել է։ Միևնույն ժամանակ Բելառուսի առաջնորդն ընդգծել էր, որ մեռնելու մտադրություն չունի։
«Այո՛, սխալ են թույլ տվել». Լուկաշենկոն խոսել է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հակամարտության մասին