«Հավաքականի իմ գործընկերն է։ Իսկ վերջերս նաև իմ ընկերն է դարձել՝ պարտքով փող տվեց ու հետ չուզեց։ Կատակ եմ անում: Թեև նա բավականին երիտասարդ է, բայց շատ խելացի տղա է։ Ինձ դուր է գալիս նրա արածը թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։ Նա հավաքականի առաջատարն է, իր ակումբի առաջնորդը։ Նրա մասին ինչ-որ պատմություն պատմելը դժվար է, քանի որ գրեթե միշտ իր համարում նստած է և դուրս չի գալիս։ Անընդհատ ինչ-որ բան է նայում պլանշետով»,-ասել է Տիկնիզյանը։
Ֆուտբոլիստը նշել է նաև, որ կցանկանար Սպերցյանին տեսնել եվրոպական թոփ 5 առաջնություններից մեկում, օրինակ՝ իտալական «Յուվենտուսում»:
Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նա ծնվել է Ռուսաստանում, 2023 թվականի մարտին որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում։
«Կրասնոդարի» սան Էդուարդ Սպերցյանը նույնպես ծնվել է Ռուսաստանում, 2021 թվականի փետրվարին որոշել է հանդես գալ Հայաստանի հավաքականում: