Կենտրոնում հանցավոր խումբ է գործում. թիրախում երկար ժամանակ չբնակեցված բնակարաններն են

Այս հանցավոր խմբին իրավապահները բացահայտել չեն կարողանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Իրավապահները քննություն են սկսել Կենտրոն վարչական շրջանում գտնվող արժեքավոր բնակարանների` կեղծ փաստաթղթերով վաճառելու, գնորդից գումարը հափշտակելու դեպքերով։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։

«Մասնավորապես պարզվել է, որ մեծամասամբ զոհ են դառնում երկար ժամանակով չբնակեցված բնակարանները։ Չարագործները, տեղեկանալով, որ բնակարանները տարիներով փակ են, բնակարանով զբաղվողները երկրում չեն, կեղծ լիազորագրեր են սարքում, որոնցով կազմակերպվում են առուվաճառք: Գնորդից ստանում են գումարը, անհետանում՝ թողնելով կեղծ փաստաթղթերի եւ փակ դռների առջև»,–գրում է թերթը:

Այս հանցավոր խմբին իրավապահները բացահայտել չեն կարողանում, բայց հայտնի է, որ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության նախկին պետ, գեներալ Գենադի Տավարածյանի որդին, որը, ըստ թերթի, ներգրավված է եղել այդ գործարքների մեջ։
Խարդախություն բարեգործական օգնության անվան տակ. «Տաշիր» հիմնադրամը գուշացնում է