Մահացել է «Արարատ 73»–ի նախկին հարձակվող Նիկոլայ Ղազարյանը

Նիկոլայ Ղազարյան
ԽՍՀՄ սպորտի վարպետը մի քանի օր առաջ տեղափոխվել էր հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. 76 տարեկանում մահացել է «Արարատ 73»–ի նախկին հարձակվող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` նա դեկտեմբերի 14-ին տեղափոխվել էր հիվանդանոց` «սիրտ–թոքային անբավարարություն» ախտորոշմամբ, գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։
Նշենք, որ Նիկոլայ Ղազարյանը «Արարատ» ակումբում հանդես է եկել 1965– 1976 թվականներին։ Նա 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր էր։
2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Ղազարյանը եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին ղեկավարն ու կազմակերպել անկախ Հայաստանի առաջին առաջնությունը 1992 թվականին։
Երգիչ Արա Մարտիրոսյանը ծայրահեղ ծանր վիճակում է տեղափոխվել բուժկենտրոն