Խոշոր հրդեհ Երևանում խանութներից մեկում. տնօրենի վիճակը ծայրահեղ ծանր է

Խանութի տնօրենը, որը տեղափոխվել է հիվանդանոց, Իրանի քաղաքացի է։
Sputnik
Այսօր Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող խանութներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի` ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 13:30-ի սահմաններում։
Դեպքի վայր են մեկնել Երևանի թիվ 3-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կենտրոնի հերթապահ խումբը:
Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխվածը խանութի տնօրենն է` ԻԻՀ քաղաքացի Ջաֆար Իսլամը, որը գտնվում է այրվածքաբանական կենտրոնում։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
Сотрудники пожарной службы МВД на месте пожара на проспекте Тиграна Меца (19 декабря 2023). Еревaн
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, մարվել՝ 15։21-ին։ Մոտ 50 քմ տարածքում այրվել են տնտեսական իրեր։
Վայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հրդեհ է բռնկվել. պարեկն այրվածքներ է ստացել